Malaysia Airlines-ի կորած ինքնաթիռի որոնումները հարկավոր է ընդլայնել մինչև Ղրղզստան, Bernama Today-ին տված հարցազրույցում հայտարարել է պրոֆեսոր Դունկան Սթիլը:
Նա համոզված է, որ Boeing 777-ի որոնումները սխալ վայրում են անցկացվել: Նրա խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, ավիավթարը տեղի է ունեցել որոնումների շրջանից ավելի հարավ ընկած տարածքում: Սակայն նա նշել է նաև, որ «հյուսիսային միջանցքը» նույնպես բացառել չի կարելի: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև Ղրղզստանի Բեշ-Թաշ հովտին, որտեղ ծուխ են նկատել հենց այն ժամանակ, երբ տեղի է ունեցել ավիավթարը:
Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռը 227 ուղևորների և անձնակազմի 12 անդամների հետ ռադարներից անհետացել էր մարտի 8-ին:










































