Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարսանեկան նոր լուսանկարները, հայտնում է viva.ua-ն: Զույգի շքեղ հարսանեկան արարողությունը կայացել է մայիսի 24-ին Ֆլորենցիայում 16-րդ դարի Ֆորտ դի Բելվեդեր ամրոցում։
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հարսանեկան արարողության վրա զույգը ծախսել է մոտ 10 մլն դոլար:
Օրերս համացանցում հայտնվել էին նոր լուսանկարներ, որտեղ հարսնացուն պատկերված է Givenchy-ի շքեղ զգեստով:








































