Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողականների գործողությունների հետևանքով զոհվել է 181 մարդ, որից 59-ը զինվորական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
«Ընդհանուր առմամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 181 (այդ թվում 59 զինծառայող), վիրավորվել 293 մարդ»,- ասել է Մախնիցկին:









































