Գլդանսկի № 8 բանտի 70 «անժամկետ» բանտարկյալներ մտադիր են հացադուլ հայտարարել՝ հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Բանտարկյալների խոսքով՝ բողոքի ծայրահեղ միջոցի կդիմեն նաև շաքարային դիաբետով հիվանդ բանտարկյալները: Անժամկետ ձերբակալվածները Վրաստանի կառավարությունից պահանջում են «Համաներման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարել:
«Մենք պահանջում ենք ուղղել «Համաներման մասին» օրենքի իրագործման ժամանակ թույլ տրված սխալներն ու մեր նկատմամբ իրագործված խտրականությունը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է վերանայել մեզնից ոմանց նկատմամբ կայացված անօրինական դատավճիռները»,- ասել է բանտարկյալ Գեորգի Մգելաձեն:
Հունիսի 9-ին խորհրդարանի շենքի առջև կանցկացվի բողոքի ակցիա՝ հաջակցություն հացադուլավոր բանտարկյալների:











































