Մասաչուսեթս նահանգում գերմանական հովվաշան 3-ամսական ձագն իր տերերի ավտոմեքենան գցել է լճակը, հայտնում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, երբ շան տեր Ջոն Կոստելլոն նրա հետ գնացել է զբոսանքի:
Կոստելլոյի խոսքով՝ հովվաշունը, որի անունը չի հրապարակվում, գործի է դրել ավտոմեքենան, երբ նրանք պատրաստվել են տուն գնալ: Մեքենան կանգնեցված է եղել հենց Բոլիվար լճակի մոտ, որտեղ ամերիկացին զբոսնել է շան հետ: Տղամարդը բացել է ավտոմեքենայի դուռը, շունն ուրախ ցատկել է ուղևորների նստատեղին, հետո թաթով դիպել փոխանցման տուփին ոտնակին:
Մեքենան մի քանի մետր առաջ է գնացել և ընկել ջուրը:
Ապահովագրությունը արդյոք կփոխհատուցի՞ վնասը, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Գործակալությունը նաև չի հայտնում, թե փոքրիկ հովվաշունը կպատժվի՞ իր արածի համար:










































