Monday, 20 07 2026
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար

Իսկ ի՞նչ է այս սուբյեկտի անունը

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այս վիճակում մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին, բիզնեսը սերտաճել է իշխանությանն ու ձևավորել արատավոր մի շրջանաձև համակարգ, որը միայն պտտվում է, և գուցե երբեմն նաև թափով, սակայն երբեք չի շարժվում առաջ: Եթե առաջ էլ գնում է, ապա միայն իներցիայի ուժով, ինչպես պտտվող օղակը: Կամ էլ առավելապես քամու ազդեցությամբ: Եթե քամին փչում է բարեհաջող ուղղությամբ, ապա Հայաստանի տնտեսության արատավոր շրջանն առաջ է գնում կամ գլորվում: Եթե քամին սկսում է հետ փչել կամ չփչել, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվում է տեղապտույտի մեջ և դոփում է տեղում` քաղաքացիների գլխին:

Օլիգոպոլ տնտեսական համակարգով տնտեսվարելը ցանկացած երկրի համար հավասարազոր է պետական ինքնասպանության, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օլիգարխիայի խնդիրը դառնում է արդեն պետական անվտանգության հարց: Օլիգարխիան է դարձել պետության տնտեսական և քաղաքական համակարգի տերը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվում է օլիգարխի, կա՛մ դառնում է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է, որով Հայաստանը ներկայումս առաջ է գնում:

Օլիգարխիայի մետաստազները շատ են և տարածված են թե՛ պետական ինստիտուտների գործունեության տեսքով, թե՛ նաև զգալի թվով ստվերային մեխանիզմների, որոնք գալիս են հաճախ փոխարինելու պետական ինստիտուտներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունների սահմանադրական բաժանումը ֆիկցիա է, և իրականում պետական տարբեր օղակներ ունեն իրենց սահմանադրական լիազորությունից ավելի մեծ լիազորություններ, հարցեր են լուծում, որոնք չեն մտնում իրենց գործառնական սահմանների մեջ:

Այլ կերպ ասած՝ իրականում կա ֆիկտիվ համակարգ, և այդ համակարգից վերև կա դե ֆակտո մեկ այլ կառավարման մեխանիզմ, որտեղ ընդգրկված են ըստ էության նույն այն դեմքերը, որոնք կառավարման հրապարակային տիրույթում են, բայց բոլորովին այլ լիազորություններով: Եվ այդ ամենից բացի էլ՝ կան նաև լրացուցիչ, այսպես ասած՝ հավելյալ դեմքեր, որոնք հրապարակային համակարգում գոյություն չունեն կամ եղել են, իսկ այժմ չկան: Բայց ստվերային կառավարման առանցքում նրանց դերակատարությունը պահպանվում է ոչ թե զուտ խորհրդատվական, այլ հենց որոշումների կայացմանը մասնակցելու մակարդակով:

Ահա այդ ամենը կոչվում է Հայաստանի Հանրապետության տնտեսություն, թեև իհարկե այդ ամենից հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող է հանրապետություն կոչվել այն սուբյեկտը, որը վարում է այդպիսի տնտեսություն:

 

Լուսանկարը՝  Mediamax-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում