Երկու երեխաների հայր Սեբաստիան Լուզիոն հիանալի լուսանկարներով պատկերել է իր ընտանիքի ու կենդանիների առօրյան լեհական հիասքանչ հեռավոր գյուղերից մեկում: Տղամարդը բիզնես-խորհրդատու է, սակայն ազատ ժամանակ սիրում է զբաղվել լուսանկարչությամբ:
Նրա խոսքով՝ լույսը կարևոր գործոն է լուսանկարչության մեջ: Եթե այն լավն է, ապա ստեղծում է կլիմա և ի զորու է կերտել պատմություն:
Նրա լուսանկարների հերոսներն են երկու որդիները՝ 8-ամյա Յացեկը, 11-ամյա Քրիստոֆը և կինը՝ 35-ամյա Ագնեշկան: Երբեմն ինքն էլ է դառնում լուսանկարի հերոս: Նրա աշխատանքներում մեծ դերակատարում ունեն նաև ընտանիքի սիրելի կենդանիները:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:










































