Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ տհաճ է լսել իրեն հասցեագրված քննադատությունները, երբ նա հանդես է գալիս Արգենտինայի հավաքականի կազմում:
«Իհարկե, կարդում եմ, որ չեմ ցանկանում ջանքեր գործադրել` խաղալով ազգային հավաքականի կազմում, չեմ երգում օրհներգը կամ չեմ հպարտանում` կրելով ազգային թիմի մարզաշապիկը: Ցավալի է նման մեկնաբանություններ լսել հայրենիքում: Սկսում ես մտածել, որ խնդիրը քո մեջ է, և դա վատ ազդեցություն է ունենում ամբողջ թիմի վրա:
Ինձ հարցնում են, թե ինչու իսպանական արտասանություն չունեմ: Պատասխանում եմ, որ ցանկանում եմ պահպանել անհատականությունս: Արգենտինան իմ տունն է, ուր ես միշտ ցանկանում եմ վերադառնալ»,- ասել է ֆուտբոլիստը:







































