Ստավանգերում կայացել է բլից մրցաշարը, որում շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը՝ 6.5 միավորով:
Առաջատարը Մագնուս Կարլսենն է (7.5 միավոր), իսկ առաջին եռյակը եզրափակել է Սերգեյ Կարյակինը (5.5 միավոր):
Այսօր մեկնարկելու է Ստավանգերի գերմրցաշարը, որը տևելու է մինչև հունիսի հունիսի 13-ը: Առաջին տուրում Արոնյանի հակառակորդը Սիմեն Ագդեստեյնն է:






































