Քենիացի դերասանուհի, «Ստրկության 12 տարիներ» ֆիլմի համար «Օսկարի» մրցանակի արժանացած Լուպիտա Նիոնգոն կմիանա «Աստղային պատերազմներ: VII դրվագ»-ի դերասանական կազմին: Ֆիլմի նոր մասում կխաղա նաև Գվենդոլին Քրիստին: Այս մասին ասվում է ֆիլմի կայքում:
Ֆիլմում կնկարահանվեն Օսկար Այզեքը, Ադամ Դրայվերը, Ջոն Բոյեգան, Էնդի Սերքիսը, Դոման Գլիսոնը, Մաքս գոն Սյուդովը և Դեյզի Ռիդլին:
Ֆիլմում կնկարահանվեն նաև եռագրության դերասաններ՝ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը, Փիթեր Մեհյուն, Էնթոնի Դենիելսը, Քեննի Բեյքերը:












































