Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին` աջակցության համար:
Դել Բոսկեն բազմիցս հայտնել է, որ մինչև վերջին պահը կսպասի Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստին, ով մկանային վնասվածք էր ստացել: Հիշեցնենք` Կոստան ընդգրկվել է աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների հայտացուցակում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դել Բոսկեին և թիմակիցներիս: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո սպասում էի բժիշկների պատասխանին: Ամեն ինչ լավ ստացվեց: Հուսով եմ, որ արժանապատիվ խաղ կցուցադրեմ և կարդարացնեմ մարզչիս ակնկալիքները: Աստված տա, որ ամեն ինչ ճիշտ հունով ընթանա»,- Marca-ն մեջբերում է Կոստայի խոսքերը:






































