Չիկագոյի կենտրոնում (Իլինոյս նահանգ) տեղի է ունեցել հրաձգություն: Անհայտ անձը կրակ է բացել լվացքատանը: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է Chicago Tribune-ը:
Տուժածների թվում է 14-ամյա դեռահաս, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու շտապօգնության 5 բրիգադ: Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































