Հյուսիսկորեական սպառնալիքներին դիմակայելու համար ԱՄՆ-ը դիտարկում է Հարավային Կորեայում առաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է գեներալ Կուրտիս Սկապարոտին՝ Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պենտագոնը հարավկորեական տարածքում կատարել է տեղանքի հետախուզական աշխատանք՝ THAAD ՀՀՊ համակարգի շարժական համալիրների տեղակայման համար: Պենտագոնն այդ առնչությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
«Ես խորհուրդ եմ տվել Հարավային Կորեայում տեղակայել THAAD հրթիռներ: Հաշվի առնելով Հյուսիսի կողմից սպառնալիքների ուժեղացումը՝ ՀՀՊ նման համակարգը կապահովի մեծ անվտանգություն և օպերատիվ համատեղելիություն»,- հայտարարել է գեներալ Սկապարոտին՝ ելույթ ունենալով Սեուլում: Նրա խոսքով՝ վերջնական որոշումը ձեռք կբերվի Կորեայի Հանրապետության հետ մանրակրկիտ խորհրդակցություններից հետո:











































