Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայի իրավիճակը, ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամ-երկրների հավաքական պաշտպանությանը միտված ջանքերի հետագա միջոցառումները, Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները և այլ հարցեր: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ուկրաինայում և դրա շուրջ տիրող իրավիճակն անդամ երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները կքննարկեն ոչ միայն միմյանց միջև, այլև ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձևաչափով:
Վրացի գործընկերոջ հետ նախարարները կարծիքներ կփոխանակեն Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում ճգնաժամի հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև կքննարկեն Վրաստանի ռազմապաշտպանական ոլորտում բարեփոխումների ընթացքը:
Իսկ ՆԱՏՕ-Ուկրաինա նիստի ժամանակ քննարկման գլխավոր թեման կլինի Կիևի իշխանություններին աջակցություն ցուցաբերելը:











































