ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անծանոթուհու հետ սելֆի է արել Նյու Յորքի մետրոյի վագոնում: Այս մասին ասվում է Պան Գի Մունի մամլո քարտուղարի թվիթում:
Անծանոթ կնոջ հետ լուսանկարն արվել է Նյու Յորքի քաղաքապետարանի ճանապարհին:
Թե ինչ պատճառներով է Պան Գի Մունը որոշել հանդիպել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հետ՝ օգտվելով հասարակական տրանսպորտից, չի հստակեցվում:










































