ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որը ծրագրված է Կիևում՝ հունիսի 7-ին:
«Փոխնախագահը նաև կհանդիպի Ուկրաինայի առաջնորդների հետ՝ քննարկելու ընտրված նախագահ Պորոշենկոյի օրակարգը, իրավիճակն արևելքում, ինչպես նաև այն, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Ուկրաինային՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և վերադարձնելու տնտեսությունը կայուն աճի ուղի»,- RIA Novosti-ն մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը:











































