Իսպանական Սանտադեր քաղաքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Տոնի ժամանակ ընդունված է ցեղական կովերին փողոցներով ման տալ, բայց կովերից մեկը դուրս է եկել հոտից և թեքվել է խաչմերուկով: Նրա սմբակների տակ են հայտնվել 7 մեծահասակ մարդ ու 1 երեխա՝ հաղորդում է News.gnom.es-ը:
Տոնակատարությանը մասնակցել են տասնյակ ֆերմերային տնտեսություններ և հարյուրավոր կովեր: Կենդանիներին տարել են Կալվո Սոտելո պողոտայով, երբ կենդանիներից մեկը դուրս էր եկել կապերից և փախել դիմացի փողոցով:
Կենդանին վազել է փողոցով, իսկ ճանապարհին 8 մարդու է վնասել, որոնց թվում մեկ փոքրիկ երեխա: Տուժած իսպանացիները հոսպիտալացվել են, նրանցից մեկի մոտ ոտքի կոտրվածք է: Բարեբախտաբար, մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում:









































