Մեծ Բրիտանիան պաշտպանում է Ուկրաինային մինչև 10 միլիոն ֆունտ ստերլինգի չափով տեխնիկական և փորձագիտական օգնության հատկացումը, գրում է korrespondent.net–ը։
Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Սայմոն Սմիթը, հաղորդում է կաբինետի մամուլի ծառայությունը։
Մեծ Բրիտանիայից օգնությունը կուղղվի, մասնավորապես, Ուկրաինայի տնտեսության և պետական մարմինների գործունեության աջակցությանը, նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային 10 մլն ֆունտ հատկացնել միջազգային ֆինանսական օգնության շրջանակներում։










































