ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ չեն հանգել փոխզիջման Վրաստանին դաշինքի անդամության գործողությունների ծրագրի հատկացման հարցում, իսկ տարբերակներից կարող է լինել ուժեղացված համագործակցության միջանկյալ ծրագիրը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է RIA Novosti-ն։
«Հարկավոր է տեսնել, թե ինչպիսի լրացուցիչ քայլ կարող է լինել Վրաստանի հանդեպ։ Հնարավոր քայլերից է դաշինքին անդամության գործողությունների ծրագրի հատկացումը։ Այդ են խնդրում վրացիները։ Որոշ երկրներ դա պաշտպանում են, մյուսներն ավելի զուսպ են։ Փաստ չէ, որ մենք կունենանք կոնսենսուս»,- լրագրողներին ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ակնկալիքները Հարավային Ուելսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից։
Երկրորդ տարբերակը, նրա խոսքերով, կարող է ընդգրկել «ինչ-որ փաթեթի» հատկացում։ «Այն կարող է լինել Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուժեղացված քաղաքական երկխոսության, ավելի սերտ համագործակցության ծրագիր»,- հայտարարել է աղբյուրը։











































