Տոկիոյում սկսվել է ալկոհոլային ըմպելիքների չարաշահման դեմ պայքարի նոր արշավ, որի մասնակցիները դարձել են քաղաքի հարբած բնակիչները, հայտնում է Orange News-ը:
Հարբած ճապոնացիներին սոցիալական գովազդի հերոսներ դարձնելու գաղափարը պատկանում է տեղի բարերի ցանցին:
Հայտնի չէ, թե ինչպես են տվյալ արշավին վերաբերվել ճապոնացիները: Արշավի հեղինակներն առաջարկել են նախագծին մասնակցել բոլոր ցանկացողներին. դրա համար անհրաժեշտ է փողոցում լուսանկարել հարբած ճապոնացու և տեղադրել նրա լուսանկարը #nomisugi հեշթեգով:
ճապոնիայում ամեն ուրբաթ բարերը լցվում են գրասենյակային աշխատողներով, որոնք սթրեսը հանելու համար այնքան են խմում, որ դժվարությամբ են կարողանում հասնել տուն:
Այդ վիճակը բնորոշ է Ճապոնիայի բոլոր մեծ քաղաքներին, որոնց բնակիչների օրգանիզմը սովոր չէ ըմպելիքներում սպիրտի ներգործությանը:











































