Շվեդի մարմնից դուրս է եկել 40 տարի առաջ դաջվածքի մեքենայից մնացած ասեղից մի հատված, որը մաշկի տակ էր մնացել դեռ 1974-ից, հայտնում է The Local-ը:
63-ամյա Ուլֆ Բերգստրեմը, որը բնակվում է երկրի հյուսիսում, պատմել է, որ վերջերս ասեղը դուրս է եկել իր ոտքի բթամատից:
17 միլիմետրանոց ասեղը շվեդի մարմնից օգնել է դուրս բերել նրա կինը: Ինչպես հայտարարել է տղամարդը, ներկայումս հարցն այն է, թե ինչպես է ասեղը հայտնվել ոտքի մեջ:
Տղամարդու խոսքով՝ ի սկզբանե ասեղը մտել էր իր ձեռքի մեջ, որից հետո ինքը դիմել էր բժիշկների, որոնք ռենտգենի միջոցով չէին կարողացել պարզել ասեղի գտնվելու վայրը:











































