Իսրայելական զորքերը հրետանային կրակով են պատասխանել Սիրիայի կողմից իրականացված գնդակոծմանը և ավիահարվածներ ուղղել Գազայի հատվածից արձակված հրթիռին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Սիրիական ականանետային արկը պայթել է Գոլանի բարձունքների տարածքում, որը վերահսկում է Թել Ավիվը: Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը՝ ականն ընկել է Հերմոն լեռան մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Դեպքը տեղի է ունեցել պաղեստինյան միասնական կառավարության երդմնակալությունից ժամեր առաջ: Այն ձևավորվել է Գազայի հատվածն ու Հորդանան գետի արևմտյան ափը վերահսկող ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների հաշտեցման արդյունքում:
Գոլանի բարձունքները հաճախ են ենթարկվում գնդակոծության: Դեպքերի մեծ մասում արկերը թռչում են պատահաբար՝ սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև մարտերի ընթացքում:







































