Ռուսաստանի զինված ուժերը մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով զինված Արևմտյան ռազմական շրջանի զորամասերի մարտունակության ստուգում են անցկացնում: Այս մասին հայտնում է երկրի ՊՆ-ն՝ փոխանցում է BBC-ն:
«Մայիսի 27-ից հունիսի 5-ը անցկացվում են Արևմտյան ռազմական շրջանի և հեռահար ավիացիայի հրամանատարության մարտավարական զորավարժություններ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված է Արևմտյան ռազմական շրջանի հրթիռային միավորումներից մեկը, որի սպառազինության մեջ առկա է «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը:
Թե կոնկերտ որ տարածքում են անցկացվում զորավարժությունները՝ մամլո հաղորդագրությունում չի հստակեցվում: Ավելի վաղ ռուսական իշխանությունները բազմիցս հիշատակել են Կալինինգրադի մարզում «Իսկանդերների» տեղակայման հնարավորության մասին, որը ռուսական անկլավ է Եվրոպայում՝ շրջապատված Լեհաստանով ու Լիտվայով:











































