Իրանի Գարմսար քաղաքում շահագործման է հանձնվել հայրենական արտադրության «Գադիր» ռադիոտեղորոշիչ համակարգը՝ դիտարկման 1100 կմ հեռավորության և 300 կմ բարձրության առավելագույն գոտիով: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Համակարգի շահագործման հանձնման առիթով անցկացված միջոցառմանը մասնակցել են Իրանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ:
Ռադիոտեղորոշիչ համակարգն առաջին անգամ փորձարկում է անցել «Մեծն մարգարե-6» զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացրել է իսլամական հեղափոխության պահակազորը 2011-ի հունիսին:










































