Thursday, 16 07 2026
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի

ԱՄՆ-ը փրկում է Ղարաբաղը կործանումից

Բացի այն ամենից, ինչ տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ՝ Աստանան բացահայտեց նաև մեկ այլ՝ ռուս-ադրբեջանական դավադրություն ընդդեմ Ղարաբաղի, որտեղ Ռուսաստանն ըստ էության խոսեց Նազարբաևի շուրթերով:

Ղրիմի բռնակցումից անմիջապես հետո Ռուսաստանն իրեն իրավունք վերապահեց նախկին խորհրդային տարածքի սառեցված բոլոր հակամարտությունների լուծման գործընթացում միանձնյա դերակատարություն ստանձնել, և գործընթացը հենց այդպես էլ կընթանար, եթե ռուս-ադրբեջանական տանդեմի դիմաց լիներ միայն Հայաստանը: Բայց, բարեբախտաբար, տանդեմի գործողությունները չէին բխում Միացյալ Նահանգների շահերից, վկան՝ Ուորլիքի հայտնի ելույթը, որում հստակորեն շարադրվեցին Ղարաբաղյան հարցի կարգավորման այն սկզբունքները, որոնք համաձայնեցվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, և որոնք էլ հետագայում դարձել են ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ: Ուորլիքի ելույթը նշանակում է, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ամենևին էլ չի նվազել, իսկ դա նշանակում է թույլ չտալ հարավկովկասյան հավասարակշռության խախտում՝ ռուսական քավորությամբ, առավել ևս, որ հետո այդ քավորությունն իր տեղը զիջելու է թուրք-ադրբեջանական եղբայրությանը:

Ի տարբերություն Ռուսաստանի ղեկավարության՝ Միացյալ Նահանգները թերևս մի փոքր ավելի հեռուն նայեց տարածաշրջանային զարգացումների առումով և լավ պատկերացրեց, որ առկա է երկշերտ վտանգ՝ առաջինը ռուս-թուրքա-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ իրենց, իսկ երկրորդը՝ թուրքա-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ ռուսների, ինչը նաև աշխատելու է ընդդեմ ԱՄՆ-ի: ԱՄՆ-ը չէր կարող թույլ տալ երկշերտ վտանգի ծավալում, ինչից օգտվեց Հայաստանը՝ խուսափելով հիրավի լրջագույն վտանգից:

Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի իշխանությունը հույսը պարբերաբար դնում է կամ հայ-ամերիկյան, կամ հայ-ռուսական հարաբերությունների ամրության վրա,և որևէ գործնական քայլ չի կատարում՝ ամրացնելու սեփական պետությունն ու հույսը դնելու սեփական պետության ամրության վրա: Փոխարենը՝ ներշնչվում է մտայնություն, որ մենք միևնույն է՝ կախված ենք լինելու արտաքին կենտրոններից, և նրանք են մեզ պաշտպանելու կամ որոշելու մեր ճակատագիրը:

Իհարկե, ներկայում իրավիճակը հենց այդպիսին է, և դրա համար էլ մեր ռազմավարական բարեկամի թուրքա-ադրբեջանական հովվերգությունից պաշտպանվելու համար ստիպված ենք լինում հույսներս դնել ԱՄՆ-ի վրա, և, բարեբախտաբար, ԱՄՆ-ի շահը չի հանդուրժում այն, ինչ ծրագրում են ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիները:

Այդպես կլինի միշտ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխանություն հասկացության ներքին լեգիտիմության, սահմանադրականության հարցը: Եվ ամեն անգամ հնարավոր չի լինելու իջնել ջրի հատակը՝ մինչև անցնի վտանգը, քանի որ աշխարհը գնալով ավելի ու ավելի է նեղանում, և անգամ հատակում այլևս տեղ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում