Ֆրանսիայում հունիսի 2-ին կալանավորվել է 4 մարդ, որոնց կասկածում են իսլամական կազմակերպությանը պատկանելու համար: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը՝ հանդես գալով «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում:
Կասկածյալները, ըստ Ֆրանսիայի ՆԳ նախարարի, կատարել են կամավորների հավաքագրում տարբեր երկրներում ահաբեկչական գործունեություն ծավալելու համար:
Կալանավորումները տեղի են ունեցել Փարիզի Իլ-դե-Ֆրանս շրջանում այն բանից 3 օր հետո, երբ երկրի հարավում կալանավորվել է ֆրանսիացի, որը կասկածվում էր Բրյուսելի Հրեական թանգարանում մարդկանց գնդակահարելու համար:











































