Եգիպտոսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 3-ին: Այս մասին հայտնել է Եգիպտոսի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Աբդել Ազիզ Սալմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները անցկացվել են մայիսի 26-28-ը, և արդեն հաջորդ օրը հայտնի էին ոչ պաշտոնական արդյունքները: Ըստ այդմ՝ ֆավորիտը երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին է: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 92.9%-ը:
Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին կամ 8-ին:








































