Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավլաբարյան նստավայրում ընդունել է երեխաների, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախագահի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, պալատ են այցելել զոհված զինծառայողների զավակներ և սահմանափակ հնարավորություններով երեխաներ։ Պետության ղեկավարը շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ, նվերներ է հանձնել և լուսանկարվել նրանց հետ։









































