Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն քննարկում է Լեհաստանում դաշինքի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը։ Ինչպես հունիսի 1-ին հաղորդում է Spiegel Online պարբերականը, այդ թեման կքննարկվի հաջորդ շաբաթ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ ՆԱՏՕ-ին նման քայլի գնալու խնդրանքով դիմել է Լեհաստանը՝ պատճառաբանելով, թե սպառնալիք է զգում Ռուսաստանի կողմից։
Նախնական տվյալներով՝ նախատեսվում է մեծացնել լեհական Շչեցինա քաղաքում տեղակայված «Հյուսիս-արևելք» բազմազգ հրամանատարական կենտրոնի թվաքանակը, նշում է Reuters գործակալությունը։ Ներկայումս այդ կենտրոնում կա 200 զինվոր և սպա։









































