Նայելով BMW-ի կոնցեպտ քարտերին՝ կարող ենք հանգիստ լինել այդ ավտոմոբիլային բրենդի ապագայի, ինչպես նաև բավարացիների մոտոստորաբաժանման համար: Դատելով Concept Roadster-ից՝ այն լավ ձեռքերում է։
Այդ անհավանական կոնցեպտ բայկը, ըստ style.rbc.ru-ի, Իտալիայի էլեգանտության մրցույթում ցուցադրվել է բառացիորեն վերջերս։ Ֆուտուրիստական դիզայնի շնորհիվ Concept Roadster-ը արժանացել է i8 վարկածի կոչման։ Բայկը հագեցած է երկգլան շարժիչով՝ 1170 խորանարդ ծավալով և 123 ձիաուժ հզորությամբ։
Նստատեղը պատված է ալկանտարայով, պոչային մասը ալյումինից է։ Մոտոցիկլետի երկու ամենավառ մասերն են բենզաբաքն ու վառ երկնագույն ենթաշրջանակը, որոնք հակադրվում են մութ շարժիչին։ Ֆուտուրիստական կերպարն ավարտում է լուսադիոդային շերտերով լապտերը։
Հայտնի չէ, թե ինչ տեսքով այն կհասնի կոնվեյերին, եթե ընդհանրապես հասնի, բայց այն, որ հիմա ռոդստերից աչքդ չես կտրի, փաստ է։










































