Հունիսի 1-ին, ժամը 17.17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի` 1985 թ. ծնված Ռ. Մ.-ի (Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ) դին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:







































