Իրինա Շեյքը նկարահանվել է ներքնազգեստի La Clover չինական բրենդի նոր հավաքածուի գովազդային ֆոտոշարքում: Լուսանկարներում 26-ամյա մոդելը հանդես է գալիս մետաքսե սավանների վրա՝ ցուցադրելով տարբեր երանգների ժանեկավոր ներքնազգեստները, փոխանցում է meganovosti.net-ը:
Նշենք, որ La Clover ապրանքանիշը, որը Չինաստանում հիմնվել է 2004թ., Aimer խմբի հեղինակավոր բրենդ է և նախատեսված է 30-45 տարեկան կանանց համար:








































