Իտալիայի հավաքականի հարձակվող Ջուզեպե Ռոսին մեկնաբանել է Իռլանդիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման ընթացքը: Հիշեցնենք` Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Ռոսին փոխարինվել է 71-րդ րոպեին:
«Մի քիչ հոգնել ենք, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղի ընթացքից: Ես ևս երկու շաբաթ ունեմ` խաղային որակներս բարելավելու համար:
Իմ առաջ խնդիր է դրված կապող օղակ հանդիսանալ կիսապաշտպանների և հարձակման գծի մյուս խաղացողի միջև: Կփորձեմ արդարացնել սպասելիքները»,- Football Italia-ն մեջբերում է Ռոսիի խոսքերը:






































