Պաղեստինայն ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ընդհանուր պաղեստինյան` ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների «ազգային համաձայնության» կառավարությունը կձևավորվի երկուշաբթի՝ հունիսի 2-ին: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Կառավարությունը կհայտարարվի երկուշաբթի օրը»,- ասել է Աբասը:
Նա նաև հավելել է, որ Իսրայելի կառավարությունն այսօր նրանց տեղեկացրել է, որ անհապաղ կսկսի բոյկոտել նոր կառավարությունը:









































