Սաուդյան Արաբիայի երկու արքայադուստրեր, ովքեր կալանքի տակ են գտնվում սեփական հոր հրամանով, արդեն երկու ամսից ավելի է՝ ջուր և սնունդ չեն ստանում: Միապետի դուստրերը հոր այս վերաբերմունքին են արժանացել երկրում կանանց իրավունքները պաշտպանելու համար: Սահար և Ջավահիր քույրերն ասել են, որ իրենց արքայական նստավայրում են պահում իրենց կամքին հակառակ: Բացի նրանցից, կալանքի տակ են նաև նրանց մյուս քույրերը` Մահան և Հալան: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Թագավորը պետք է պատասխանի մեր հարցերին: Ո՞րն է մեր մեղքը: Ինչ հանցագործություն ենք գործել»,- ասել են արքայադուստրերը:
Սովի և արևի լույսի պակասի պատճառով նրանց առողջությունը վատանում է: Քույրերից մեկը նաև խոստովանել է, որ տառապում է հոգեկան խանգարումներով:
Թագավորի նախկին կինը` Անուդ էլ-Ֆայիզը, որը արքայադուստրերի մայրն է, մի քանի անգամ փորձել է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս ամենի վրա, սակայն ապարդյուն:








































