Շատ շուտով Virgin Atlantic ավիաընկերության ինքնաթիռները կունենան ապակե հատակներ: Այս մասին գրում է Mirfaktov-ը:
Ավիաընկերությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ իրականացվում է Airbus A320 ինքնաթիռի համապատասխան մոդեռնացումը: Այդ ինքնաթիռում շարքերի միջև անցումում կլինի երկար պատուհան` ամուր ավիացիոն ապակուց, որի միջով ուղևորները կկարողանան հիանալ ամպերով ու գեղեցիկ բնապատկերներով:
Սպասվում է, որ այս դեպքում կարող են խնդիրներ առաջանալ բարձրությունից վախեցող ուղևորների համար։ Ուստի, ինքնաթիռի անձնակազմը հատուկ հոգեբանական դասընթաց կանցնի այդպիսի ուղևորներին պատշաճ վերաբերմունք ցույց տալու համար:












































