Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի ղեկավար Շի Ցզյանհուան ենթադրում է, որ երկրում մոտակա 10-15 տարում վարորդների թիվը կարող է հասնել մինչև 1 մլրդ-ի:
Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ անցած տարի 280 մլն չինացի է ստացել վարորդական իրավունքի վկայական: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 15 տարի անց երկրի ճանապարհներին կարող է հայտնվել մինչև 1 մլրդ վարորդ:
Ցզյանհուայի խոսքով՝ ներկայում չինական ճանապարհները կարող են ապահովել առավելագույնը 300 մլն ավտոմեքենայի երթևեկություն:










































