ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել Բաքվում: Այցի հիմնական նպատակը Ադրբեջանի նախագահին ֆրանսիացի նոր համանախագահ Պիեր Անդրեին ներկայացնելն է: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն՝ հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով՝ հրադադար հաստատելուց 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ազդեցություն կունենա տարածաշրջանում կայունության և բարեկեցության վրա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում համանախագահների հետ համատեղ ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Օլանդը կողմերի միջև խաղաղության հասնելու համար կոնկրետ առաջարկներ է արել, և նախագահները կարող են դրանք քննարկել Ֆրանսիայում՝ նշել է Մոնյեն:
Դեսպանը նաև անհանգստություն է հայտնել վերջին օրերին սամանին կրակի դադարեցման ռեժիմի խախտումների կապակցությամբ:
Դիվանագետը հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հասնելուն և ձգտում է դրա համար պայմաններ ստեղծել:









































