Մայիսի 28-ին՝ ժամը 23:30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության կայք-էջից, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը՝ ժամը 01:00-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Արթուր Համբարյանն է:
Կատարվում է քննություն:









































