Վարշավայում հակաֆաշիստական երթ է սկսվել` նվիրված երկրի անկախության օրվան: Երթին մասնակցում են հարյուրավոր ցուցարարներ: Ազգայնական խմբավորումների երթը ևս, ինչպես հաղորդում է BBC-ն, շուտով կսկսվի:
Մի քանի տասնյակ ոստիկան է դուրս բերվել երկրի մայրքաղաք, որպեսզի չկրկնվեն անցած տարի հակաֆաշիստների և ազգայնականների միջև տեղի ունեցած բախումները:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին իր կողմնակիցներով, որոնց թվում են նաև վետերանները, երթ է կազմակերպել, որպեսզի, ինչպես նա է նշել, ազգային տոնը խլի ծայրահեղականներից ու խուլիգաններից:







































