Facebook-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ու նրա կին Պրիսցիլա Չանը 120 մլն դոլար կտրամադրեն Սան Ֆրանցիսկոյի դպրոցների զարգացման համար: Այդ մասին հաղորդել է France Press-ը:
Նվիրաբերված ողջ գումարի բաշխման համար 5 տարի կպահանջվի, բայց առաջին հերթին կֆինանսավորվեն պետական դպրոցները՝ համացանցին միացնելու ու ծնողներին ուսումնական գործընթացին ներգրավելու ծրագրերը:
2012 թ-ին Ցուկերբերգն ու նրա կինը ճանաչվել են աշխարհի ամենաառատաձեռն բարերարներից մեկը: 26.7 մլրդ դոլար կարողություն ունեցող Ցուկերբերգը 2012 թ-ին մոտավորապես 500 մլն դոլար էր նվիրաբերել Silicon Valley Community Foundation հիմնադրամին:







































