ԱմերիկյանVella Gulf հրթիռային հածանավն ուրբաթ օրը ժամանել է Բուլղարիայի Վառնա քաղաքի նավահանգիստ` Սև ծովում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարի մամլո ասուլիսում:
«Vella Gulf-ի` Բուլղարիայում ներկայությունը հաստատում է ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ կապերն ամրապնդելու պարտականությունը համատեղ նպատակներին` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հասնելու աշխատանքների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Բուլղարիա ժամանելու ընթացքում նավի անձնակազմը կմասնակցի մի շարք միջոցառումների` քաղաքացիական կազմակերպությունների և տեղի բնակչության հետ կապեր հաստատելու համար:










































