Քուվեյթը նախօրեին նշել է արաբական աշխարհում ընդունված առաջին սահմանադրության 50-ամյակը:
Տոնակատարության պատվին կազմակերպված հրավառությունը արժեցել է 15 մլն դոլար և Պարսից ծոցում տեղակայված այս երկրին տեղ է ապահովել Գինեսի ռեկորդների գրքում:
«Ես ուրախ եմ հայտնելու, որ կիրառվել է 77. 282 հատ ճայթուկ: Դա նշանակում է, որ սահմանվել է աշխարհի նոր ռեկորդ»,- NEWSru.co.il-ի հաղորդմամբ` հայտնել է Ռեկորդների գրքի հատուկ ներկայացուցիչը:
Տոնի նախօրեին իր ենթականերին է դիմել նաև էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ աս-Սաբահը: Նա հայտարարել է, որ Քուվեյթի կառավարությունը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները, և կոչ է արել պահպանել համազգային միասնականությունը:









































