Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2013-ի մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Լյուքս Ստեփանյանի բարեկամները, ովքեր 200կմ կտրել հասելէինՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, երբ լսեցին դատը հետաձգելու դատավորի որոշման մասին, աղմուկ բարձրացրին, թե ինչու նախօրոք չեն տեղեկացնում, որ այդքան ճանապարհ չկտրեն հասնեն:
Նրանք քննարկում էին իրենց անելիքները, որոշում էին Երևանումդիմելդատախազությանը:
Դատախազ Արթուր Զաքարյանը, սակայն, կարողացավ զսպել նրանց զայրույթը:







































