Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հանդես է եկել հրազենային զենքի կիրառմամբ բռնությունների դեմ՝ հայտնում է Sky News-ը:
Իր դիրքորոշումը հրազենի նկատմամբ նախկին գանգստերը հայտնել է իր իսկ հիմնադրած No Guns Allowed ընկերության միջոցառման ժամանակ:
«Մենք ներկայացնում ենք ձայն, որը լսում է երիտասարդությունը: Այն հարգում է մեզ, այդ իսկ պատճառով մեզ վրա է ընկած հրազենային զենքի կիրառմամբ բռնության դադարեցման պատասխանատվությունը»,- ասել է ռեփերը:










































