Ուկրաինական բանակը արևելքում գործողություն սկսելուց ի վեր կորցրել է ավելի քան 20 մարդ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
Նրա խոսքով՝ ապստամբների դեմ մարտերի ընթացքում զոհվել են ուկրաինական 2 ուղղաթիռների անձնակազմերը, կորուստներ կան նաև դեսանտայինների շրջանում:









































