Tuesday, 04 06 2024
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Վեթինգի բարեհաջող ձախողման հետևանքները
39-ամյա կինը խոստովանել է, որ մաքրման աշխատանքներ կատարելիս գողացել է ոսկյա զարդերը
Չեմ ասի՝ ուր ենք գնալու. Գալստանյանը՝ վաղվա անելիքների մասին
Երբ եկեղեցին քաղաքական գործընթացներ է ղեկավարում
«Եթե ստոր դաշնակ ես…»
Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը զիջել թուրքերին
Մեծ Մասրիկում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Ախթալայում խմելու ջրի խնդիրը լուծվել է
Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր
Բաքվի «Զիխ» նավաշինական գործարանում 5 աշխատակից է մահացել
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 վիրավոր
Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը
Ռուսաստանին կհաջողվի՞ Խարկովը գրավելու սպառնալիքով «խաղաղության բանակցություններ» պարտադրել
Գլխավոր նպատակը դարձել է աղմուկը. սա շարժում էլ չէ, այլ քաղաքական ակցիա
ՀՅԴ-ն ԽՍՀՄ-ի կողմից օգտագործվում էր Արևմուտքի դեմ. դա իներցիայով շարունակվում է նաև այսօր
Դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց
Ռուսական թունավոր էկոհամակարգից պետք է դուրս գալ. ինչո՞ւ է հապաղում Հայաստանը
Ինչ է իրենից ներկայացնում Վրացական Խարտիան. ընդդիմադիրները միացան Զուրաբիշվիլիին
Հասարակությունը հոգնել է ատելության մթնոլորտից
21:10
Բելառուսի ԳՇ-ից վստահեցրել են, որ Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններն ընթանում առանց միջադեպերի
Չինաստանը մտնում է ԱՄՆ «ծո՞ց»
Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
20:40
Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով
20:30
Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում
20:10
Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարսնաքարի գործով մեղադրյալների պաշտպանները պահանջում են մեղավորներին պատժել միայն իրենց արածի համար

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Հարսնաքարի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որին տուժող կողմը չէր ներկայացել զբաղվածության պատճառով:

Դատական նիստը մեկնարկեց դատարանի առջև բողոքի ակցիայով: Ամբաստանյալների հարազատները, ովքեր արդեն մեկ շաբաթ է՝ քաղաքի տարբեր վայրերում ակցիաներ են անցկացնում, վերաքննիչ դատարանից պահանջում էին արդարացի դատավճիռ կայացնել՝ բեկանել առաջին ատյանի որոշումը և մեղադրյալներին դատել ըստ իրենց արածի և «ոչ թե բոլորին համատեղ՝ իրենց չարածի համար դատապարտել 12 տարվա ազատազրկման»:

«Դատավոր Դավիթ Հարությունյանը վախեցավ ցուցարարներից, բարձրացված աղմուկից և կայացրեց դատավճիռ, սակայն իմ տղան մեղավոր չէր: Բայց ո՞նց կարելի էր նման վճիռ կայացնել»,- բողոքում էին ամբաստանյալների հարազատները:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր դատարանում հայտարարեց, թե ինքը մինչ օրս էլ չի հասկանում, թե դատարանն ինչ է ցանկացել ասել մեղադրական դատավճռով: «Մի դեպքում՝ մատնանշել է ամբողջ դատաքննության ընթացքում հակասական, իրար չհամապատասխանող ցուցմունքներ, մի դեպքում՝ նշել է տուժողի ցուցմունքները, որ նա բողոք չունի, իսկ վերջում նշել է, որ հենց այդ նույն ցուցմունքով մեղադրանքը հիմնավորված է»,- ասաց փաստաբանը` շարունակելով ներկայացնել Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա հակասությունները:

12 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ վերաքննիչ դատարանից պահանջում է, որ իր պաշտպանյալի մասով կայացված դատավճիռը բեկանվի և կայացվի նոր՝ արդարացման դատավճիռ, քանի որ, փաստաբանի խոսքով, քրեական գործի քննության ընթացքում նրա մեղքը ապացուցող որևէ փաստ ի հայտ չի եկել:

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանում հավաքված ամբաստանյալների հարազատները նշեցին, որ դատարանից առանձնապես ակնկալիքներ չունեն: «Նման անարդարություն չի եղել, որ մենք տեսանք առաջին ատյանում: Չենք հավատում, որ վերաքննիչը իր կոլեգային դեմ կգնա և կփոփոխի դատավճիռը: Մենք առանձնապես հույս չունենք»,- ասացին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում