The Telegraph-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնել է Մադրիդ ու գործնական հանդիպում ունեցել մադրիդյան «Աթլետիկո»-ի ու Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ:
Հաղորդման համաձայն՝ «Սիթի»-ն պատրաստ է 45 միլիոն ֆունտ վճարել կոլումբիացու տրանսֆերի դիմաց, իսկ Ֆալկաոյին՝ տարեկան հինգ միլիոն ֆունտ աշխատավարձ:








































