Ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքի (Ինդիանա նահանգում ) բնակելի շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 1 մարդ: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերության WISHTV ալիքը:
Խլացուցիչ պայթյունը, որը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից, տեղի է ունեցել շաբաթ, ժամը 23.00-ին, քաղաքի հարավում: Պայթյունին հաջորդել է հրդեհը:
Դեպքի վայր մեկնած հրշեջներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտնում են երկու բնակելի երկհարկանի շենքների լիովին փլուզման մասին: Հարակից մոտ 10 տներ վնասվել են:
Հրդեհի հետևանքով ևս 4 տուն է վնասվել: Հրշեջ ծառայությունը արտակարգ իրավիճակի վայրում կանխել է մեկ մարդու մահ: Մի քանի բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները: Երկուսը հոսպիտալացվել են:
Նման հզոր պայթյունի պատճառները հայտնի չեն: Այժմ Ինդիանապոլսում խոր գիշեր է, կատարվածի մանրամասները հայտնի կդառնան առավոտյան: Քաղաքապետ Գրեգ Բոլարդը հերքել է ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե տների վրա կարող է օդանավ ընկած լինել:








































