Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Երկու էական տարբերություն` առանց Ղարաբաղի ԱՀԿ և ԵՏՄ մտնելու միջև

Ի՞նչ տարբերություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով Առևտրի համաշխարհային կազմակերություն (ԱՀԿ) մտնելու և այդ նույն սահմանների ամրագրմամբ Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) մտնելու միջև:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Աստանայում` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, պայման էր առաջ քաշել` Հայաստանը կարող է միանալ ԵՏՄ-ին մինչև 2014թ. հուլիսի 1-ը միայն մի դեպքում` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ուշագրավ է, որ Նազարբաևը այս հայտարարությունն արեց ամենավերջում, որից հետո Սերժ Սարգսյանը կամ Վլադիմիր Պուտինը Հայաստանի մասով չէին կարող խոսել: «Դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- հայտարարել էր Նազարբաևը:

Մեր տեղեկություններով` երեկ Սերժ Սարգսյանը Աստանայից հրահանգել է Երևան` պահանջելով անհապաղ գտնել ԱՀԿ անդամակցության մեր պայմանների մեջ որևէ նման կետ: Եվ մեր տեղեկություններով` այո՛, ժամանակին (2003-ին) ԱՀԿ մտնելիս ամրագրվել է Հայաստանի սահմանը: Սակայն 2 էական տարբերություն կա ԱՀԿ մտնելիս Հայաստանի սահմանների ամրագրման և ԵՏՄ մտնելիս այդ սահմանների ամրագրման միջև:

1. ԱՀԿ մտնելը Հայաստանի ու ԼՂ-ի համար ընդամենը նշանակում էր, որ ԼՂ-ում արտադրված և «Պատրաստված է ԼՂ-ում» պիտակով արտադրանքը չի կարող արտահանվել որևէ ԱՀԿ երկիր այն պայմաններով, ինչ պայմաններով որ կարող է արտահանվել Հայաստանինը: Սակայն ԼՂ-ում արտադրված, բայց «Պատրաստված է Հայաստանում» պիտակով արտադրանքը հանգիստ կարող էր արտահանվել և վաճառվել ԱՀԿ ցանկացած երկիր, այն պայմաններով, ինչ Հայաստանինը: Բանն այն է, որ Հայաստանի ու ԼՂ-ի միջև որևէ մաքսակետ կամ վերահսկման կենտրոն չկա, որը որ կարձանագրեր` Արցախից Հայաստան Made in Armenia պիտակով արտադրանքի տեղափոխման փաստը և կարգելեր դա: Իսկ նման մաքսակետի տեղադրման պահանջ ԱՀԿ անդամ որևէ պետություն առաջ չի քաշել, որովհետև իր համար որևէ տնտեսական նշանակություն չունի` Արցախում արտադրված կամ Արցախ բերված որևէ արտադրանք Հայաստանի միջոցով կհայտնվի՞ իր երկիր, թե՞ ոչ:

ԵՏՄ-ի դեպքում շատ մեծ նշանակություն ունի` Արցախում արտադրված կամ, օրինակ, Իրանից Արցախ բերված արտադրանքը (նման անցման կետ այսօր կա) կհայտնվի՞ իրենց երկիր Հայաստանի միջոցով, թե՞ ոչ: Սրա համար կա տնտեսական շարժառիթ (որը չկա ԱՀԿ-ի երկրների դեպքում): Այն է` երրորդ երկրից (օրինակ` Իրանից) արտադրանքը Արցախում կարող է հայտնվել առանց բարձր մաքսատուրքերի, ինչը նշանակում է, որ այդ ապրանքը, ասենք, Ղազախստանում կարող է հայտնվել շատ ավելի էժան գներով ու դուրս մղել այլ ճանապարհներով Ղազախստան ներմուծվող կամ հենց Ղազախստանում արտադրվող արտադրանքը:

Այսինքն` ստացվում է, որ Ղազախստանը չի կարող Իրանից (օրինակ) մաքսատուրքերի ցածր դրույքաչափով ապրանք ներմուծել (Մաքսային միությունը թույլ չի տալիս), իսկ այ Հայաստանը, Արցախի միջոցով, կարող է շրջանցել ցածր դրույքաչափերի պայմանը և առավելություն ստանալ ներմուծվող ապրանքների գնի մեջ: Գործնականում Հայաստանը կարող է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հիմնական մասը Հայաստան տեղափոխել հենց Իրան/Արցախ սահմանի միջոցով (հատկապես եթե Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները կարգավորվեն)` խուսափելով Մաքսային միության սահմանած մաքսատուրքերի բարձր դրույքաչափերից: Եվ այդ կերպ Հայաստանում հայտնված ու որակով արտադրանքը շատ ավելի էժան կլինի, որից հետո Հայաստանը լուրջ առավելություն կունենա ԵՏՄ մյուս երկրների նկատմամբ:

Ի դեպ, նույն խնդիրը Ղազախստանն ու Բելառուսը ունեն Ղրղզստանի նկատմամբ: Չինաստանից այս երկիր սարերով ու ձորերով հսկայական ապրանք է հոսում` առանց մաքսակետերի, քանի որ ընդարձակ սահմանի ողջ երկայնքով վերահսկողությունը չափազանց թույլ է:

Այսպիսով, ԵՏՄ մտնելու դեպքում Հայաստանին կպարտադրվի մաքսակետ դնել Արցախի սահմանին, որի լիարժեք վերահսկման համար Ղազախստանն ու Բելառուսը նույնիսկ կարող են պահանջել, որ իրենց մաքսավորներն էլ այդ սահմանին կանգնեն և մաքսազերծեն Արցախից Հայաստան մտնող բոլոր ապրանքները:

2. Եվրասիական տնտեսական միությունը, ի տարբերություն ԱՀԿ-ի, տնտեսական դաշտի օրենսդրություններն ու խաղի կանոնները ամբողջապես համապատասխանեցնելու հավակնություն ունի, ճիշտ այնպես, ինչպես որ Եվրամիության դեպքում է: Դա նշանակում է, որ այդ միությունը խիստ պայմաններ է դնելու նաև Հայաստանի ու Արցախի տնտեսական հարաբերություններում, հատկապես եթե Արցախը դիտարկվի որպես երրորդ երկիր (իսկ Հայաստանի սահմանների փաստաթղթային ամրագրումը հենց դա է նշանակում):

Այդ դեպքում, օրինակ, Հայաստանը չի կարողանա իր բյուջեից այնքան գումարներ տրամադրել Արցախին, ինչպես անում է այսօր: Բայց սա միայն դեպքերից մեկն է: Գլխավոր խնդիրն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը ցանկացած պահի Հայաստանին կարող են բռնացնել ընդհանուր խաղի կանոնները խախտողի դերում` Արցախի հետ Հայաստանի սերտ տնտեսական կապերի ցանկացած հարթությունում:

Իրականում Ղազախստանն ու Բելառուսը մեկ այլ շատ կարևոր անհանգստություն ունեն Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցում: Այն է` այսօր նրանք ԵՏՄ-ում երկուսով են և շատ բան են կարողանում պարտադրել Ռուսաստանին: Ռուսաստանը երեկ ահռելի զիջումների գնաց, իր սպառողի հաշվին մի քանի տասնյակ միլիարդ դոլարի օգուտ տալով միայն Բելառուսին (այս հարցին առաջիկայում կանդրադառնանք): Իսկ Հայաստանի ու Ղրղզստանի հետ Ռուսաստանը փոխում է «1-ն ընդդեմ 2-ի» հարաբերակցությունը հօգուտ իրեն` «3-ն ընդդեմ 2-ի»:

Այդ իսկ պատճառով Ղազախստանն ու Բելառուսը կշարունակեն այնպիսի պայմաններ դնել Հայաստանի ու Ղրղզստանի իշխանությունների համար, որպեսզի վերջիններս, ի վերջո, հրաժարվեն ԵՏՄ-ին անդամակցության մտքից կամ էլ` հստակ երաշխիքներ ներկայացնեն, որ ԵՏՄ կազմում չեն լինի Ռուսաստանի վասալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում